Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

8 սկզբունք համաշխարհային տնտեսության համար

8 սկզբունք համաշխարհային տնտեսության համար
03.03.2017 | 12:49

Բրեկզիտի օգտին քվեարկությունը և Դոնալդ Թրամփի ընտրությունը արտահայտեցին զարգացող երկրների քաղաքացիների դժգոհությունը գլոբալացումից: Նրանք մեղադրում են գլոբալացմանը մեկ տեղում մեխված եկամուտների, գործազրկության աճի և առավել մեծացող անորոշության համար: Զարգացող երկրների քաղաքացիները արտահայտում են այդ երկրները ավելի երկար: Թեպետ գլոբալացումը ոչ քիչ առավելություններ է տվել զարգացող աշխարհին, շատերի սրտով չէին գլոբալացման հիմքում գտնվող նեոլիբերալ տնտեսությունը, անարգել ազատականացումը և սեփականաշնորհումը, մակրոտնտեսական քաղաքականությունը, որ առաջին տեղում դնում է ինֆլյացիայի հետ պայքարը, այլ ոչ թե զբաղվածությունը և աճը: Ժամանակն է՝ վերանայել ընդհանուր տնտեսական իմաստնությունը:


Զարգացման ոլորտում միջազգային համագործակցության շվեդական գործակալությունը առաջարկել է մտածել այդ թեմայով ամբողջ աշխարհում 13 տնտեսագետների (նաև այս հրապարակման հեղինակներին): Մենք եզրակացրինք, որ ազգային բյուջեի բալանսի պահպանումը և ինֆլյացիայի վերահսկողությունը՝ միաժամանակ շուկային թողնելով մնացածն անելու հնարավորությունը, չեն կարող կայուն տնտեսական աճի երաշխիք լինել: Մենք առանձնացրել ենք 8 գլխավոր սկզբունքներ, որոնցով պետք է ղեկավարվի քաղաքականությունը զարգացման ոլորտում:


Տնտեսական աճը միջոց է, ոչ թե նպատակ
1. Տնտեսական աճը պետք է դիտարկել որպես միջոց, այլ ոչ թե նպատակ: Աճը կարևոր է նախ և առաջ, որովհետև տալիս է մարդուն բարեկեցության համար անհրաժեշտ ռեսուրսները՝ զբաղվածություն, կայուն սպառում, բնակարան, առողջապահություն, կրթություն և անվտանգություն:
2. Տնտեսական քաղաքականությունը պետք է նպատաուղղվի ինկլյուզիվ զարգացմանը: Սպասելու փոխարեն, որ զարգացման ալիքը բոլորին օգուտներ կբերի, ղեկավարությունը պետք է ապահովի բոլոր խմբերի ներգրավվածությունը այդ գործընթացում: Պետք է ակտիվ պայքար գործազրկության և առողջապահության ու կրթության անբավարար մատչելիության դեմ, որոնց պատճառով այդքան դժվարանում է բնակչության սակավ ապահով խավերի կյանքը:
3. Բնապահպանությունը չի կարող օպցիոնալ լինել: Ազգային մակարդակում աճը շրջակա միջավայրի համար վնասով՝ չի կարելի համարել կայուն: Կարևոր է, որ կլիմայի փոփոխության դեմ պայքարը և ադապտացիոն քաղաքականությունը չհամարվեն երկրորդական ուղղություն:
4. Պետք է հավասարակշռություն գտնել շուկայի, պետության և հանրության միջև: Շուկաները կանոնակարգման կարիք ունեն ռեսուրսների արդյունավետ հատկացման համար, հակառակ դեպքում նրանք լուրջ վնաս են տալիս, ինչպես 2008-ի ֆինանսական ճգնաժամը և անհավասարության վերելքը: Պետությունը պետք է այդ արդյունավետության կանոնակարգման համար: Քաղաքացիական հասարակության ինստիտուտները պետք են պետության արդյունավետ և արդարացի աշխատանքի համար:
Առավել արդյունավետ վերաբաշխում
5. Բյուջեի հավասարակշռությունը իդեալականացվել է: Պետք է դիտարկել բյուջետային հավասարակշռությունը և արտաքին հավասարակշռությունը իբրև սահմանափակումներ միջնաժամկետ հեռանկարում այնպես, որ բյուջետային խթանումը ուժ տա թուլացած տնտեսությանը և երկարաժամկետ աճի հիմք դառնա: Գլխավորն է հասնել նրան, որ պետական պարտքը և ինֆլյացիայի ճնշումը բարենպաստ տարիներին վերահսկվեն:
6. Տեխնոլոգիական վերջին նվաճումները փոխել են աշխատուժի վիճակը և մեծացրել են կապիտալի մասնաբաժինը եկամուտներում, որ հանգեցրել է անհավասարության մեծացմանը: «Աշխատուժն ընդդեմ կապիտալի» պրոբլեմը հաճախ համարվել է «աշխատուժն ընդդեմ աշխատուժի» պրոբլեմ, որի շրջանակներում զարգացող երկրները զարգացած երկրների աշխատատեղերը վերցնում են իրենց, որը պրոտեկցիոնիզմին է նպաստում: Ավելի շուտ պետք է հասնել եկամուտների ավելի լավ վերաբաշխման ու հավասարության, մասնավորապես՝ աշխատողների բանակցային դիրքերի ուժեղացման ճանապարհով:
7. Սոցիալական նորմերն ու արժեքներն արտացոլվում են տնտեսական ցուցանիշներում: Տնտեսությունն ավելի լավ է աշխատում վստահության դեպքում: Սոցիալական նորմերը կարող են օգնել կոռուպցիայի դեմ պայքարել և արդարացի պրակտիկա հաստատել: Քաղաքացիական հասարակութունը և կառավարությունը պետք է ղեկավարվեն այդ արժեքներով:
Հին տնտեսական միտքը
8. Միջազգային հանրությունը ևս ունի կարևոր դեր: Միջազգային ուժերը և ոմանց ազգային քաղաքականությունն անդրադառնում են մյուսների քաղաքական հնարավորությունների վրա (տարադրամային քաղաքականություն, միգրացիոն սահմանափակումներ, առևտրային քաղաքականություն): Այս քաղաքականության արտաքին հետևանքները հաղթահարել կարող են միայն միջազգային ինստիտուտները, որոնց արդյունավետ և արդարացի աշխատանքն ապահովելու համար զարգացող երկրները պետք է ավելի շատ ձայներ ունենան այնտեղ: Տնտեսական մտքի այդքան դժվարություններ ստեղծած հին մոտեցումները պետք է անհետանան: Անցյալի փորձը և տնտեսական մտածողության առաջընթացը բավականաչափ տեղեկություններ են փոխանցում՝ ինչն է աշխատում, ինչը՝ ոչ: Այդ գիտելիքերը պետք է լինեն զարգացման նոր մոտեցման կենտրոնում, որի կարիքն ունի աշխարհը:
Le Monde
Կաուշիկ ԲԱՍՈՒ, Ֆրանսուա ԲՈՒՐԳԻՆԻՈՆ, Ջաստին ԻՖՈՒ ԼԻՆ, Ջոզեֆ ՍՏԻԳԼԻՑ


Հ.Գ. Աժ ընտրություններից առաջ քաղաքական ուժերը ներկայացնում են իրենց ծրագրերը, որոնց առանցքը տնտեսականն է: Բնականաբար՝ իբրև նախընտրական ծրագիր ընտրություններում առավել թվով ձայներ ստանալու համար հիմք է դառնում սոցիալական պոպուլիզմը, բայց ռեալ տնտեսական քաղաքականության մեջ պոպուլիզմը վերջին կռվանն է, որից նույնիսկ կառչել չարժի՝ իր խախուտության պատճառով: Ինչպես աշխարհում, Հայաստանում նույնպես տնտեսական միտքը պետք է հրաժեշտ տա անցյալի նվաճումներին ու մտածի իրավիճակից դուրս գալու ոչ ստանդարտ ելքերի մասին: Կաղապարված մտածողությունը տալիս է կաղապարված տարբերակների կաղապարված ընտրություն, իսկ ելքը լինում է միակը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2057

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ